Ռոբենին չի կարող կանգնեցնել նույնիսկ Սերխիո Ռամոսը. Ռումենիգե
«Բավարիա»-ի գործադիր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն բարձր է գնահատել թիմի կիսապաշտպան Արյեն Ռոբենի խաղային ունակությունները:
«Վերջին մի քանի տարում Ռոբենը գերազանց խաղ է ցուցադրում: 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ նա արդեն ցուցադրել է, թե ինչի է ընդունակ: Նրան հնարավոր չէ կանգնեցել: Աշխարհի ոչ մի պաշտպան ի զորու չէ դա անել, նույնիսկ Սերխիո Ռամոսը: Հավանաբար, լավ մարզավիճակ պահելու համար նա ինչ-որ ձև է գտել»,- ասել է Ռումենիգեն: