Աֆղանստանում համաձայնագիր են ստորագրել ազգային միասնության կառավարության ձևավորման վերաբերյալ
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ Աֆղանստանի արտաքին գործերի նախկին նախարար Աբդուլլա Աբդուլլան և ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանի Ահմադզայը, որոնք վիճարկում էին նախագահական ընտրություններում հաղթանակը, համաձայնագիր են ստորագրել ազգային միասնության կառավարության ձևավորման վերաբերյալ:
Ըստ ԶԼՄ-ների, ստորագրման արարողությանը ներկա է գտնվել Աֆղանստանի գործող առաջնորդ Համիդ Կարզայը:
Մինչև ընտրություններ արդյունքների պաշտոնական հրապարակումը ստորագրված համաձայնագիրը ենթադրում է իշխանական լիազորությունների բաշխում Աշրաֆ Գանիի և Աբդուլլա Աբդուլլայի միջև:
Այսպիսով, նրանցից առաջինը կդառնա նախագահ, իսկ երկրորդը կգլխավորի իշխանության գործադիր ճյուղը՝ փաստացիորեն դառնալով երկրի վարչապետ: