211652_close_icon
views-count2762 դիտում article-date 19:45 28-09-2017

Ստորագրվել է Հայաստանի Հանրապետությունում թվային հմտությունների ազգային կոալիցիայի ձևավորման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր

Սեպտեմբերի 27-28-ը Երևանում տեղի է ունեցել Թվային հմտությունների գծով Արևելյան գործընկերության տարածաշրջանային ցանցի 2-րդ աշխատաժողովը, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Լատվիայի թվային հմտությունների զարգացման ոլորտի ներկայացուցիչներ: Համաժողովը արդյունավետ հարթակ հանդիսացավ թվային հմտությունների զարգացման ոլորտում առկա փորձի փոխանակման, մարտահրավերների և համագործակցության հնարավորությունների քննարկման համար: Համաժողովի շրջանակում սեպտեմբերի 28-ին ՀՀ տնտեսական զարգացման և նեդրումների նախարարության, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության միջև ստորագրվել է Հայաստանի Հանրապետությունում թվային հմտությունների ազգային կոալիցիայի ձևավորման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի շրջանակում նախատեսվում է համագործակցություն Հայաստանի Հանրապետության թվային հմտությունների զարգացման ուղղությամբ, որի նպատակն է խթանել տնտեսական աճը, քաղաքացիների անհատական զարգացումը և քաղաքացիական հասարակության զարգացումը, ազգային թվային բովանդակության ստեղծումը, թվային ծառայությունների քանակի ավելացումը և որակի բարձրացումը։ Թվային հմտությունների ազգային կոալիցիայի հիմնական առաքելությունը Հայաստանում թվային հմտությունների զարգացումն է, ինչը պահանջում է համագործակցություն հետևյալ 4 հիմնական ուղղություններով. աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցված կրթության իրականացում, տեխնոլոգիական ոլորտում երիտասարդության ներգրավում, ինտերակտիվ, ժամանակակից և թվային բովանդակությամբ ուսուցման գործընթացի կազմակերպում, հասարակության կրթում` թվային հմտությունների անհրաժեշտության և թվային ներգրավվածության վերաբերյալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր