Աբխազիայի նախագահի թեկնածուները ստորագրել են ազգային միասնության ձեռքբերման մասին համաձայնագիր
Աբխազիայի նախագահի թեկնածուները ստորագրել են համաձայնագիր՝ ազգային միասնության ձեռքբերման ուղղությամբ միջոցառումների և քաղաքական համակարգի բարեփոխումների իրականացման մասին համաձայնագիր:
Ինչպես տեղեկացնում է Regnum գործակալությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել «հասարակության միասնության, կայունության ապահովման, համազգային համաձայնության ձեռքբերման, քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում բարեփոխումների անցկացման, խորհրդատվական խորհրդի ստեղծման վերաբերյալ»: Նշվում է, որ խորհրդի կազմում կընդգրկվի յուրաքանչյուր թեկնածուին ներկայացնող 3-ական ներկայացուցիչ՝ երկխոսությունն ընդլայնելու և հնարավոր ճգնաժամային իրավիճակներում օպերատիվ արձագանքելու համար:
Համաձայնագրում ներառված է կետ նաև այն մասին, որ գործադիր իշխանությունը նախագահական ընտրությւոններից հետո պետք է կազմվի կոալիցիայի հիմքի վրա, որում նաև կընդգրկվեն նախագահի թեկնածուների կողմնակիցներ և աջակիցներ, ինչպես նաև քաղաքական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: