211652_close_icon
views-count1015 դիտում article-date 12:22 22-09-2014

Իրանում ռազմական շքերթներ են անցկացվում՝ նվիրված «Սուրբ պաշտպանության շաբաթ»-ին

Սեպտեմբերի 22-ին Իրանի տարբեր քաղաքներում «Սուրբ պաշտպանության շաբաթ»-ին նվիրված ռազմական զորահանդեսներ և շքերթներ են մեկնարկել: Այս մասին հաղորդում է IRINN հեռուստաալիքը: Շքերթները նվիրված են իրանա-իրաքյան պատերազմին, որը սկսվել էր 1980 թվականի սեպտեմբերի 22-ին, երբ իրաքյան բանակը հարձակվեց Իրանի խուզեսթան նահանգի վրա: Պատերազմը տևել է 8 տարի և ավարտվել 1988 թվականի օգոստոսի 20-ին՝ հրադադարի մասին համաձանագրի ստորագրմամբ: Միջոցառմանը ելույթի խոսքով հանդես է եկել նաև Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Ամեն տարի ռազմականշքերթներն անցկացվում են Թեհրանում գտնվող նախկին առաջնրոդ, այաթոլլահ Խոմեյնիի դամբարանի առջև:

Նմանատիպ նյութեր