211652_close_icon
views-count875 դիտում article-date 11:05 22-09-2014

Խորհրդակցություն` ԱԻՆ-ում

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Զեկուցվեց սեպտեմբերի 16-17-ը ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի հետ համատեղ անցկացված «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը, ազգային աջակցության իրականացումը և միջազգային ուժերի հետ համագործակցությունը» թեմայով աշխատաժողովի մասին: Սեյսմիկ պաշտպանության ծառայության գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց Գառնիի դիտարանում տեղադրված դեֆորմոգրաֆի վերագործարկման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Հիդրոմետի տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրեց ՀՀ-ում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը: Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ ԱԻՆ մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին:

Նմանատիպ նյութեր