211652_close_icon
views-count1495 դիտում article-date 10:20 22-09-2014

Ածխաթթվային գազի արտանետումները մթնոլորտ կհասնեն ռեկորդային նոր ցուցանիշի

Գլոբալ տաքացման գլխավոր պատճառ հանդիսացող ածխաթթվային գազի արտանետումները մթնոլորտ կշարունակեն աճել 2014 թվականին` հասնելով ռեկորդային նոր ցուցանիշի` 40 միլիարդ տոննա: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: CO2-ի արտանետումների հարցում մարդկությանը մնացած «քվոտան» կարող է սպառվել արդեն մեկ սերնդի ընթացքում: Այս տվյալները հրապարակել են գիտնականները` Ածխածնի հարցերով գլոբալ նախագծի (Global Carbon Budget) մասնակիցները: Նրանց հաշվարկներով` CO2-ի ապագա բոլոր արտանետումների գագաթնակետը պետք է կազմի 1200 միլիարդ տոննա: Ներկայիս արտանետումների մակարդակի պահպանման դեպքում այդ քվոտան կսպառվի արդեն 30 տարվա ընթացքում (մարդիկ արդեն իսկ օգտագործել են 2/3-ը): Այդ սցենարից խուսափելու համար, մարդկությանը մատչելի բնական վառելիքի պաշարների ավելի քան 50 տոկոսին պետք չէ ձեռք տալ կամ էլ վնասել զանգվածային մասշտաբով:

Նմանատիպ նյութեր