Ժամկետանց վարկերը շարունակում են աճել և հասել են ռեկորդային ցուցանիշի. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ բանկային համակարգի ժամկետանց վարկերը 2016 թվականի ապրիլին շարունակել են աճել և հասել են ռեկորդային ցուցանիշի՝ 46 մլրդ 379 մլն դրամի։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ նախորդ ամսվա՝ մարտի համեմատ ժամկետանց վարկերի ծավալն աճել է 892 մլն դրամով կամ 2%-ով, հունվարի համեմատ շուրջ 6.5 մլրդ դրամով կամ 16.2%-ով։ Ապրիլի վերջի դրությամբ՝ ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը բանկերի տրամադրած ընդհանուր վարկերի մեջ հասել է 2.16%-ի։ Բանկերի երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը 5.19% է։ Սա բավականին բարձր ցուցանիշ է։
Ժամկետանց վարկերի տեսակարար կշիռն ավելի բարձր եղել է միայն 2015 թվականի սեպտեմբերին՝ 2.18%։ Այս ցուցանիշը տնտեսության իրական վիճակի ամենատխուր, չափազանց տխուր վկայությունն Է, որը հնարավոր չէ թաքցնել պաշտոնական վիճակագրության լավատեսական տվյալներով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]