Հրշեջը մահացել է «Սառցե դույլ» ֆլեշմոբին մասնակցելուց հետո
Ամերիկյան Կենտուկի նահանգի հրշեջ Թոնի Գրայդերը մահացել է Սառցե դույլ ֆլեշմոբին մասնակցելուց հետո, որի ընթացքում նա հոսանքահարվել է: Այս մասին հայտնում է CBS News-ը:
41-ամյա Գրայդերը օգոստոսի 21-ին մասնակցել է սառը ջրով թրջվելու ակցիային, որին մասնակցել են Campbellsville համալսարանի նվագախմբի երաժիշտները:
Իր երկու գործընկերների հետ նա հրշեջ աստիճանից սառե ջուր է թափել երաժիշտների վրա: Դրանից հետո աստիճանը շատ մոտ է գտնվել բարձր լարման հոսանքի գծերին, որի հետևանքով փրկարարները հոսանքահարվել են: