Գյումրիում ամուսինը մետաղական ձողով ծեծել է կնոջը
Նախկինում դատված 45-ամյա Ավագ Եղոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Գյումրու Գերցենի փողոցի իրենց տանը, կենցաղային առիթով վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում մետաղական ձողով դիտավորությամբ հարվածել է Մ.Եգորյանի գլխին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռնալը: Գործը վարույթ է ընդունվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանկվի դաական քննության օրը:
Այս մասին [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: