Բնակչության ամենամեծ աճը կանխատեսվում է աֆրիկյան երկրներում
Gazeta.ru-i հաղորդմամբ՝ գիտնականները վերանայել են մոլորակի ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ կանխատեսումը:
Ըստ ՄԱԿ-ի ու Վաշինգտոնի համալսարանի մասնագետների իրականացրած նոր հետազոտության՝
հավանական է, որ Երկրի բնակչության 80 տոկոսը մինչև 2100 թվականը կարող է հասնել 9.6-12.3 միլիարդի:
Հաղորդվում է, որ նրանք բնակչության ամենամեծ աճը կանխատեսում են աֆրիկյան երկրներում: Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրներում բնակչության թիվը մինչև դարավերջ կաճի 4 անգամ և կհասնի մոտ 4 միլիարդ մարդու: