Հայաստանի Մ-17 հավաքականը կրկին պարտվեց Խորվաթիայի իրենց հասակակիցներին
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը վերջին երեք օրվա ընթացքում երկրորդ ընկերական հանդիպումը անցկացրեց Խորվաթիայի իրենց հասկակիցների հետ: Զագրեբում կայացած խաղն ավարտվեց տանտերերի 4:1 հաշվով հաղթանակով: Մեր հավաքականի կազմում միակ գոլի հեղինակ առաջին խաղակեսում դարձավ Էմիլ Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ առաջին ընկերական խաղում Արամ Դանիելյանի սաները մրցակցին զիջել էին 0:4 հաշվով: