Հայաստանի Մ-19 հավաքականը զիջեց Լեհաստանի իրենց հասակակիցներին
ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում Հայաստան մինչև 19 տարեկանների հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց Լեհաստանի իրենց հասակակիցների հետ և պարտվեց 0:2 հաշվով: Հյուրերը հանդիպման հաշիվը բացեցին 55-րդ րոպեին ,իսկ 93-րդ րոպեին կրկնապատկեցին այն:
Նշենք, որ երկու հավաքականների միջև ևս մեկ հանդիպում տեղի կունենա մայիսի 15-ին: