12395 դիտում
20:14 21-07-2014
Հայ պատանիները տեխնիկապես գերազանցում են եվրոպացի իրենց հասակակիցներին. Սերժ Սարգսյան. ֆոտոշարք, տեսանյութ
[url=https://shamshyan.com/hy/article/21399/]Ինչպես արդեն տեղեկացրել էինք[/url], հուլիսի 7-12-ը Բեռլինում կայացել է Եվրոպայի երիտասարդական ֆուտբոլի ամենամյա փառատոնը (ALLtogether - european youth football festival), որին մասնակել է նաև Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի մինչև 11 տարեկանների թիմը: Հայ պատանիները մարզիչ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ փայլուն ելույթներ են ունեցել մրցաշարում և իրենց տարիքային խմբում նվաճել են չեմպիոնի տիտղոսը: Հայկական թիմը իր խմբում գերազանցել է Էստոնիայի, Գերմանիայի և Խորվաթիայի ներկայացուցիչներին: Մեր պատանիները էստոնիայի իրենց հասակակիցներին հաղթել են 8:1 հաշվով, խորվաթներին` 3:1 հաշվով և գերմանացիներին` 3:1 հաշվով: Կիսաեզրափակիչում Սերժ Սարգսյանի սաները 4:2 հաշվով հաղթել են Գերմանիայի ներկայացուցչին, իսկ եզրափակիչում 1:0 հաշվով առավելության են հասել խորվաթների նկատմամբ: Հայկական թիմի կազմում փայլել է Արթուր Սերոբյանը: Հայ հրաշամանուկը 5 խաղում խփել է 10 գոլ և ճանաչվել է մրցաշարի լավագույն ռմբարկու:
[img]http://img.shamshyan.com/bphotos/2014/07/21/506611a8dd888b7825ffa4d76a53d30c.jpg[/img]
Հավելենք, որ մրցաշարը կազմակերպվում է Գերմանիայի ֆուտբոլի միության և KOMM MIT կազմակերպության կողմից` ՈՒԵՖԱ-ի բարձր հովանո ներքո: Այս ֆուտբոլային մրցաշարի հիմնված է ALLtogether գաղափարի շուրջ, որի նպատակը տարբեր երկրների ֆուտբոլային միությունների միջև բարեկամական հարաբերություններ ստեղծելն ու ֆուտբոլային տաղանդներ բացահայտելն է:
[b]SHAMSHYAN.COM[/b]-ի մարզական թղթակցի հետ զրույցում Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի մանկապատանեկան թիմերի մարզիչ Սերժ Սարգսյանը խոսել է իր սաների բեռլինյան հաջողությունների, հայկական մանկապատանեկան ֆուտբոլի ներկայիս իրավիճակի, երեխաների հետ ճիշտ ախատելու սկզբունքների և հայկական ֆուտբոլի ապագայի մասին:
[b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1365 դիտում
18:16 13-05-2014
Հայաստանի Մ-19 հավաքականը զիջեց Լեհաստանի իրենց հասակակիցներին
1123 դիտում
19:02 18-09-2014
Հայաստանի Մ-17 հավաքականը կրկին պարտվեց Խորվաթիայի իրենց հասակակիցներին
Այս բաժնից
2170 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2830 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2356 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում