211652_close_icon

Հայաստանի Մ19 հավաքականը ընկերական խաղում նորից պարտվեց Բելառուսի իր հասակակիցներին

views-count6796 դիտում article-date 20:24 12-08-2018
Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն այսօր` օգոստոսի 12-ին, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացրել է երկրորդ ընկերական հանդիպումը Բելառուսի իր հասակակիցների հետ և պարտվել 0:2 հաշվով: Օգոստոսի 10-ին կայացած առաջին խաղում մեր ընտրանին դարձյալ պարտություն էր կրել, բայց` 2:3 հաշվով: Նշենք` Հայաստանի Մ19 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝ Մեկնարկային. 1. Արթուր Միրոյան 2. Վոլոդյա Սամսոնյան 6. Արսեն Եղիազարյան 4. Կարեն Հովհաննիսյան 3. Էրիկ Ավետիսյան 5. Արամ Խամոյան 8. Աքսել Տաչեդջյան 10. Մարտին Գրիգորյան 9. Գրենիկ Պետրոսյան 11. Նարեկ Գրիգորյան 7. Դիրան Արամ Բեբեքյան: Պահեստային.12. Հարություն Մելքոնյան 17. Էդիկ Կիրակոսյան, 15. Կարեն Մուրադյան 13. Սուրեն Հարությունյան 14. Արման Ղազարյան 16. Ֆելիքս Խաչատրյան 19. Սերգեյ Մկրտչյան 18. Դավիթ Փարեմուզյան 20. Ժիրայր Շաղոյան 22. Էմմանուել Ներսես Օդեմիս 21. Արամ Քոլոզյան:

Նմանատիպ նյութեր