Սենոր Հասրաթյանը հերքել է ադրբեջանական կողմի տարածած հերթական սուտ տեղեկատվությունը
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների հերթական սուտ տեղեկությունը՝ հայկական կողմի դիվերսիոն փորձի և վիրավորներ ունենալու մասին:
«Գրվածը չի համապատասխանում իրականությանը»,- ասաց ՊԲ մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ պարտադիր չէ մշտապես խոսքով պատասխանել հակառակորդի ասածներին:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ևս ապատեղակատվություն է որակում ադրբեջանական կողմի տարածածը:
«Հակառակորդը ապատեղեկատվություն է տարածում, խնդրում եմ չվերարտադրել»,-գրել է Ա. Հովհաննիսյանը։