Էբոլա վիրուսով մի շարք հիվանդներ «սև շուկայում» գնում են բուժվածների արյունը
ԱՀԿ-ն հայտնում է, որ Էբոլա վիրուսով մի շարք հիվանդներ «սև շուկայում» գնում են բուժվածների արյունը: Այս մասին հայտնում է CNN-ը:
Վարակվածները կարծում են, որ այդ արյան մեջ առկա են հակամարմիններ, որոնք կարող են հաղթահարել մահացու հիվանդությունը, քանի որ բուժված հիվանդներին տվել են փորձնական պատվաստանյութ:
ԱՀԿ-ն զգուշացնում է, որ համապատասխան ենթադրությունը ապացուցված չէ: