211652_close_icon
views-count1197 դիտում article-date 14:28 18-09-2014

Կապանում քարաթափում է տեղի ունեցել

Կապանի Մ.Պապյան փողոցի թիվ 1 շենքի ետնամասում տեղի ունեցած քարաթափման մասին բնակիչներից ստացված ահազանգից հետո Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը Սյունիքի մարզային փրկարարական ծառայության պետ Արթուր Հարությունյանի հետ սեպտեմբերի 17-ին եղավ տեղում եւ ծանոթացավ ստեղծված իրավիճակին: Պարզվեց, որ քարաթփման արդյունքում ամբողջովին վնասվել է տարածքում գտնվող ավտոտնակներից մեկի տանիքը: Դեպքի վայրում փրկարարներն իրականացրեցին հողից, քարերից ու ծառերի ճյուղերից տարածքի մաքրման աշխատանքներ եւ ձեռնարկեցին կանխարգելիչ միջոցառումներ: Բնակիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին քաղաքապետին ու փրկարարներին` խնդրի լուծմանն արագ արձագանքելու եւ աջակցելու համար: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Կապանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

Նմանատիպ նյութեր