Կապան քաղաքի սողանքային մասում քարաթափում է տեղի ունեցել
Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.08-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Պապյան փողոցի տներից մեկը գտնվում է սողանքային գոտում, տեղի է ունեցել հողաշերտի սահում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ թիվ 1 շենքի մոտակա բարձունքից տեղի է ունեցել քարաթափում մոտակայքում գտնվող ավտոտնակների տանիքներին:
ՀՀ ԱԻՆ մամլո ծառայություն