ԱՄՆ-ն ընտրում է Հայաստան ուղարկվող իր դեսպանին
Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ռիչարդ Միլզը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ նախանշել է իր գերակայությունները. օգնել Հայաստանին` ամրապնդել ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը, ազատականացնել տնտեսությունը, ընդլայնել առևտուրը, Լեռնային Ղարբաղի հակամարտությունը լուծել համանախագահների միջնորդությամբ, հաշտեցնել Թուրքիայի հետ: Միլզը համոզված է, որ 2015 թվականին Միացյալ Նահանգները և աշխարհը համերաշխությամբ կկանգնի հայ ժողովրդի կողքին` ոգեկոչելու 20-րդ դարի վատագույն ոճրագործություններից մեկի 100-րդ տարելիցը: Թեկնածուն ասել է, որ այս ողբերգական իրադարձությունների տարելիցի նախաշեմին կարևոր է, որ Թուրքիան և Հայաստանը միասին հասնեն փաստերի լիակատար, ազնիվ և արդարացի ճանաչմանը:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33823]Armnewstv.am[/url]