Կոսովոյի կառավարությունը երեկ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
Կոսովոյի կառավարությունը երեկ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Կոսովոյի կառավարության կայքը:
Պրիշտինայում հայտարարել են, որ այս որոշումը բխում է միջազգային կանոնակարգի շահերից և կոչված է Ուկրաինայի հանդեպ ագրեսիայի ու նրա ինքնիշխանության խաթարման համար Ռուսաստանին պատժելուն:
Սահմանափակումները մտցվել են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ փոխգործակցությամբ: