Ճապոնիան Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել
Ճապոնիայի կառավարությունն Ուկրաինայում տիրող իրադրության հետ կապված այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է կիրառելու։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Նրանք նախատեսել են ժամանակավորապես դադարեցնել ռուս պաշտոնական կառույցների և մյուս անձանց 23 ներկայացուցիչների վիզայի տրամադրումը։ Նրանց ցուցակը կհրապարակվի ավելի ուշ։
Այդ պատժամիջոցները սահմանվել են 7 տնտեսապես զարգացած երկրների ղեկավարների կողմից համատեղ իրականացված որոշումների շրջանակներում։


