Շոտլանդիայում մեկնարկել է Մեծ Բրիտանիայից անկախանալու մասին հանրաքվեն
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Շոտլանդիայում մեկնարկել է Մեծ Բրիտանիայից անկախանալու մասին հանրաքվեն:
Շոտլանդացիների դիտարկմանն է ներկայացվել հետևյալ հարցը՝ «Համաձա՞յն եք դուք այն բանի հետ, որ Շոտլանդիան պետք է դառնա անկախ երկիր»:
Հաղորդվում է, որ քվեարկության առաջին արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 19-ի վաղ առավոտյան:
Ըստ լրատվականի՝ գրանցված ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 4.285.323 մարդ, ընդ որում՝ տարիքային շեմը 18-ից նվազեցվել է մինչև 16 տարվա:
Եթե բնակչության մեծ մասը կողմ քվեարկի Միացյալ թագավորության կազմից դուրս գալուն, ապա Շոտլանդիան անկախություն կստանա 2016 թվականի մարտի 24-ին: