Շոտլանդիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել քայլերթի՝ պահանջելով անկախացում Մեծ Բրիտանիայից
Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում նախօրեին ավելի քան հարյուր հազարանոց քայլերթ է տեղի ունեցել։ Մարդիկ պահանջել են անկախացում՝ Մեծ Բրիտանիայից։ Այդ մասին հաղորդում է Press Association-ը։
Շոտլանդացիներին իրենց նպատակում հաջողություն է մաղթել Շոտլանդիայի առաջին վարչապետ Նիկոլա Ստերջենը, սակայն չի կարողացել միանալ քայլերթին։
2014 թվականին այդ երկրում տեղի է ունեցել անկախության հանրաքվե, և մասնակիցների 55 տոկոսը կողմ է եղել Լոնդոնի հետ միությունը պահպանելուն։ Այդուհանդերձ, հարցը մինչ օրս մնում է օրակարգում։