Վրաստանն այսօր նշում է Խորհրդային միությունից անկախանալու 25-ամյակը. տեսանյութ
                        Այսօր ապրիլի 9-ին, Վրաստանը նշում է 1989 թվականի ապրիլի 9-ին Խորհրդային միությունից իր անկախանալու և միևնույն ժամանակ այդ նույն օրը խորհրդային զորքերի կողմից Թբիլիսիի կենտրոնում ուժի գործադրմամբ խաղաղ բնակիչների բազմահազարանոց ցույցը ցրելու ժամանակ զոհված 21 քաղաքացիների հիշատակի օրը: 
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, պաշտպանության նախարար Իրակլի Ալսանիան և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ծաղկեպսակ են դրել զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողին:
1991 թվականին Վրաստանի Գերագույն խորհուրդը հայտարարեց  ապրիլի 9-ը Վրաստանի անկախության վերականգնման օր: Որոշումը կարդաց Ազգային շարժման առաջնորդ Զվիադ Գամսախուրդիան, ով և հետագայում դարձավ Վրաստանի նախագահ: Որոշումն ընդունվել էր անցկացված համազգային հանրաքվեի արդյունքում:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


