Ուկրաինան չի ունենա միջուկային զենք. Պուշկով
Ուկրաինան չի ունենա միջուկային զենք: Այսպես է կարծում ՌԴ Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Նա twitter-ի իր միկրոբլոգում գրել է, «Ավելի լավ կինի, որ Ուկրաինան մոռանա միջուկային զենքի մասին, ինչպես աշնանային գիշերը տեսած վատ երազը: Որքան էլ Արևմուտքը արտոնություններ տա Կիևին, միևնույն է, նրան թույլ չեն տա հատել տվյալ գիծը»:
Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գալետեյը հայտարարել էր միջուկային ծրագրի վերսկսման հնարավորության մասին, եթե Արևմուտքը Կիևին չհատկացնի ռազմական օգնություն: