Մանջուկիչը քթի կոտրվածք է ստացել
                        Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Օլիմպիակոս»-ի հետ կայացած խաղի ժամանակ քթի կոտրվածք է ստացել: Այսօր խորվաթ ֆուտբոլիստը վիրահատության է ենթարկվել:
Հիշեցնենք, որ խորվաթ ֆուտբոլիստը խաղի դրվագներից մեկում ուժեղ հարված էր ստացել դեմքին և չէր կարողացել շարունակել հանդիպումը: Նրա ապաքինման ժամանակահատվածների մասին տեղեկություն չի հաղորդվում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

