Շահինը քթի կոտրվածք է ստացել
                        Դորտմունդի «Բորուսիա»-ում շարունակվում է վնասվածքների «համաճարակը»: Այս անգամ վնասվածք է ստացել Նուրի Շահինը: Թիմի հերթական մարզման ժամանակ թուրք ֆուտբոլիստը քթի կոտրվածք է ստացել և ստիպված է եղել դադարեցնել մարզումը: Այդուհանդերձ սպասվում է, որ Շահինը հատուկ դիմակով կմասնակցի թիմի հաջորդ մարզմանը:
Հիշեցնենք, որ նախկինում թիմի մարզաճամբարը լքել էր Իլքայ Գյուդնողանը, ով խնդիրներ ունի բրոնխների հետ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

