Դոնեցկի մարզի Ներքին Կրինկա բնակելի տարածքում գնդակոծման հետևանքով ավելի քան 10 խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին փոխանցում է Gazeta.ru֊ն։
«Ներքին Կրինկայում Ավերվել է 9 բնակելի տուն, զոհվել է 10 խաղաղ բնակիչ, 10֊նյակ մարդիկ վիրավոր են»,֊ նշել են ուժայինների մամլո կենտրոնում։
Նշվել է նաև, որ մարտական գործողություններն ընթացել են տեղական ժամանակով 8․45֊ից մինչ 11․40֊ը։