Ուկրաինայի Դոնեցկի մարզում վերջին 3 օրերի ընթացքում մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 74 խաղաղ բնակիչ, 116 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով շրջանի իշխանություններին։
Ըստ աղբյուրի տվյալների՝ Ուկրաինայի արևելքում հատուկ մարտական գործողությունների սկզբից մինչ օրս զոհվել է 839 մարդ, Դոնեցկի մարզում 1,623 խաղաղ բնակիչ է վիրավորվել։