Ուզբեկստանի նախագահի ավագ դուստրն արդեն մամլո քարտուղար ունի
                        Ուզբեկստանի նախագահի ավագ դուստր Գուլնարա Կարիմովան, ով 7 ամիս շարունակ տնային կալանքի տակ է պահվում Տաշքենդում, արդեն մամլո քարտուղար ունի Լոնդոնում: 
Մամլո քարտուղարը նրա համար պահանջում է արդարադատություն: Այս մասին հաղորդում է Uznews.net-ը:
Լոքսլի Ռայանը Կարիմովայի ներկայացուցիչ է դարձել 3 ամիս առաջ: Ռայանին վարձել են Կարիմովայի ընտանիքն ու ընկերները: 
Նա պահանջել է անհապաղ ազատ արձակել Գուլնարա Կարիմովային:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

