211652_close_icon
views-count988 դիտում article-date 17:24 03-04-2023

Նորվեգիան և Դանիան 8 հազար հրետանային արկ կուղարկեն Ուկրաինա

Նորվեգիան և Դանիան համատեղ 155 մմ տրամաչափի 8 հազար հրետանային արկ կմատակարարեն Կիևին: Նման տեղեկություն է հաղորդել Նորվեգիայի պաշտպանության նախարարությունը։ Այդ տեղեկացնում են ուկրաինական ԶԼՄ-ները:

«Նորվեգիան և Դանիան Ուկրաինային կփոխանցեն 8 հազար հրետանային արկ՝ ՆԱՏՕ-ի ստանդարտ 155 մմ տրամաչափի հրետանային արկեր՝ ի լրումն Դանիայի կողմից փոխանցված 19 Caesar հաուբիցների»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ արկերը պատրաստվելու են Դանիայում և Նորվեգիայում արտադրված բաղադրիչներից։ Ինչպես հայտարարել Է Նորվեգիայի պաշտպանության նախարարությունը, Օսլոն ավելի վաղ Կիևին է փոխանցել 20 հազար արկ։

Նմանատիպ նյութեր