Հրապարակվել է աշխարհի ամենաերջանիկ պետությունների վարկանշային ցուցակը. Հայաստանը 121-րդ տեղում է
Հրապարակվել է աշխարհի ամենաերջանիկ պետությունների «World Happiness Report 2017» վարկանշային ցուցակը, որը կազմվել է ՄԱԿ-ի կողմից, հաղորդում է Deutche Welle-ը։
Այսպես, [url=https://s3.amazonaws.com/sdsn-whr2017/HR17_3-20-17.pdf]ցուցակը[/url], որը ներառել է 155 պետություններ, գլխավորում է Նորվեգիան, նրան հետևում են Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Շվեդիան։
Հայաստանը այդ ցուցակում զբաղեցրել է 121-րդ, Վրաստանը՝ 125-րդ, Ադրբեջանը՝ 85-րդ, Իրանը՝ 108-րդ հորիզոնականը։
Ցուցակը եզրափակում է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը։