211652_close_icon
views-count971 դիտում article-date 18:54 17-09-2014

Զենք-զինամթերք՝ կամրջի տակ

Սեպտեմբերի 15-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Սարի-Թաղի կամրջի մոտ զենք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը Մ. Խորենացու 156 և 158 հասցեների հատման խաչմերուկի մոտ` կամրջի տակ, հայտնաբերել է պարկ, որում առկա էր նռնակի 3 պայթուցիչ, «ՌԳԴ» տեսակի 3 նռնակ, ծխագլանակ և ողորկափող, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, կարճեցված փողով առանց համարի որսորդական հրացան: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր