Դավութօղլուն ժամանել է Հյուսիսային Կիպրոս
                        Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլունի գլխավորած պատվիրակությունն այսօր ժամանել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն: Այս մասին  հաղորդել է TRT հեռուստաալիքը: 
Դավութօղլուին ուղեկցում են Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը, արտգործնախարար Մեվլեթ Չավուշօղլուն, գյուղատնտեսության նախարար Վեյսել Էրօղլուն և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: 
Նրան ընդունել է նախագահ Դերվիշ Էրօղլուն: Նախագահի հետ հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետը մի հանդիպումներ է անցկացնելու նաև իր ինքնահռչակ հանրապետության վարչապետ Օզքան Յորղանջիօղլուի և խորհրդարանի խոսնակ Սիբել Սիբերի հետ: 
Դավութօղլուի այցի հիմնական թեման կիպրոսյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն են, որոնք կղզու համար ռազմավարական նշանակություն ունեն:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

