Վերջին 10 տարում ամերիկացիների գոտկատեղն աճել է մոտ 3 սանտիմետրով
Վերջին 10 տարում ամերիկացիների գոտկատեղն աճել է մոտ 3 սանտիմետրով: Այս մասին գրում է The Washington Post թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ում հիվանդությունների վերահսկման ու պրոֆիլակտիկայի կենտրոնների նոր հետազոտությունը:
Եթե 1999-2000 թվականներին կենտրոնական ճարպակալումից տառապում էր ԱՄՆ-ի բնակիչների 46 տոկոսը, ապա 2011-2012 թվականներին այդ ցուցանիշն աճել է մինչև 54 տոկոսի: Հաշվետու ժամանակահատվածում ամերիկացիների գոտկատեղը միջին 37.6 դյույմից (մոտ 96 սանտիմետր) հասել է մինչև 38.8 դյույմի (մոտ 99 սանտիմետր):
2011-2012 թվականներին կենտրոնական ճարպակալումից տառապել է ամերիկուհիների գրեթե 2/3-ը և ամերիկացիների 44 տոկոսը: Փորձագետները հետազոտության ժամանակ հետազոտել են ԱՄՆ-ի ավելի քան 32.000 բնակչի տվյալներ, որոնց տարիքը կազմել է ավելի քան 19 տարի: