Մոսկվայում գողական հավաք է կանխվել. տեսանյութ
                        Ռուսական Prime Crime-ին հայտնի է դարձել, որ ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Մոսկվայի Միչուրինի պողոտայի վրա գործող բիլիարդանոցում կանխել են «գողական» հավաք, որը կազմակերպվել էր ի պատիվ չեչեն «օրենքով գող» Իսլամ Էդիլգիրեևի 39-ամյա հոբելյանի, քրեական շրջանակներում առավել հայտնի «Իսլամ Բոլշոյ» մականվամբ: 
Ներկաների թվում եղել են ևս 2 «օրենքով գողեր»՝ Խիզիր Աքբուլատովը (մականունը՝ Պուզիր) և Թեյմուրազ Ֆարոյանը (մականունը՝ Թեկո Թբիլիսկի): Անձնական խուզարկությամբ Իսլամի և Խիզիրի մոտ հայտնաբերվել և առգրավվել է հաշիշ և հերոին տեսակի թմրանյութ: Թեկոն, ով 2 շաբաթ առաջ էր դուրս եկել Բալաշովի բանտից, «մաքուր դուրս եկավ». Նրա մոտ ոստիկանները ոչինչ չեն գտել:
Տեսանյութում՝ Իսլամ Բոլշոյը:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


