Մոսկվայում «գողական հավաք» է կանխվել. տեսանյութ
                        Ռուսական PrimeCrime գործակալությանը հայտնի է դարձել, որ փետրվարի 26-ին Մոսկվայի իրավապահները կանխել են Լենինի պողոտայի շենքերից մեկում քրեական աշխարհի ներկայացուցիչների մասնակցությամբ հավաքը:
«Գողական հավաքը» կազմակերպել էր հայտնի Մուխա Լյուբերեցկին, ով ազդեցիկությամբ, փորձառությամբ և տարիքով բոլորից մեծ է: Նրանց մեջ են եղել նաև Մուխայի «սանիկը»՝ Սավոսկին, Կաստիլ Սերպուխովսկին, Վարյուգան՝ իր որդու՝ 20-ամյա Սանկայի հետ, Վովա Զյուզյան, Եվգենի՝ քրեական շրջանակներում հայտնի Անտօպ Նովոսիբիրսկին::
Բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն և բացատրական աշխատանքներից հետո ազատ արձակել:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


