«Գողական հավաք»-ի ժամանակ բերման են ենթարկել 50 մարդու
                        Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм»-ին հունվարի 18-ի գիշերը լույս 19-ին Ռուսաստանի ՆԳՆ  կենտրոնական դաշնային օկրուգի գլխավոր վարչության աշխատակիցները, ՔՀԳՎ-ի հետ համատեղ «Ստրոգինսկայա պոյմա»  հյուրանոցում կանխել են «գողական հավաք»: 
Իրականացված գործողությունների արդյունքում բերման են ենթարկվել է 50 մարդ:
Ձերբակալվածների թվում է եղել 42-ամյա «օրենքով գող»  Կոնստանտին Վասիլևը՝ Կոստյա Շռամը, ում ուղեկցել են ոստիկանական բաժանմունք:
 Պարզվել է, որ Շռամը պետք է հանդիպեր Վկադիմիրովսկի շրջանի «նայողների» հետ, ովքեր եղել էին  Մոսկվայում անհետաձգելի հարցեր լուծելու համար:
Գործակալության տվյալներով ձերբակալման ժամանակ այնտեղ էեղել նաև  Բանգկոկից վերադարձած, «օրենքով գող» Վլադիմիր Օզերսկին՝ Վովա Զյուզան, ում հաջողվել է փաղչել:
  Վլադիմիրովսկիցիների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև «գողեր»  Մուխան և Կոստիլը, ովքեր  ևս   խուսափել են տհաճություններից:
Իրականացված գործողությունների  ելնելով ենթադրվում է, որ  իրավապահների միջից եղել է տեղեկատվության արտահոսք:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

