Կոպենհագենի դատարանի դահլիճում ապահարզանի գործընթացի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվելէ 1 մարդ, ևս 1֊ը վիրավոր է։ Ինչպես ТВ2 հեռուստաալիքկն տված հարցազրույցի ժամանակ ասել է դատաարնի ներկայացուցիչը, միջադեպի պատճառը կապված է ծնողներից մեկի երեխային տեսնելու իրավունքի թույլատրման հետ։
Ըստ ականատեսների վկայության, նիստի ընթացքում հանցագործը կրակ է բացել՝ արձակելով 5֊ից 6 կրակոց։ Արդյունքում կողմերից մեկի փաստաբանը տեղում մահացել է, ընտանիքի վիրավոր անդամներից մեկը ծանր վիճակում է գտնվում։
Հանցագործին հաջողվել է հեռանալ դատարանի շենքից, սակայն ավելի ուշ նրան ձերբակալել են։