Սնեյդերը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»
«Գալաթասարայ»-ի հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը ամենայն հավանականությամբ ձմռանը կհեռանա թուրքական ակումբից: Վերջին շրջանում Սնեյդերը լարված հարաբերությունների մեջ է թիմի մարզիչ Չեզարե Պրանդելիի հետ: Թուրքիայի առաջնության վերջին տուրում «Էսկիշեհիրսպոր»-ի հետ կայացած խաղի ժամանակ Սնեյդերը դժգոհ է մնացել, երբ Պրանդելին փոխարինել է նրան, և հրաժարվել է սեղմել մարզչի ձեռքը:
Ինչպես տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները, Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպանին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը Իտալիայի չեմպիոն «Յուվենտուս»-ն է: