Սնեյդերը կարող է իր կարիերան շարունակել «Յուվենտուս»-ում
Հոլանդիայի հավաքականի և «Գալաթասարայ»-ի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը մտադիր է լքել իր ներկայիս ակումբը: Ներկայումս ֆուտբոլիստի գործակալը նոր ակումբ է փնտրում Սնեյդերի համար:
Ինչպես տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները, կիսապաշտպանի ծառայությունները առաջարկվել են Թուրինի «Յուվենտուս»-ին: Ենթադրվում է, որ գործարքը կարող է կայանալ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում: