Սնեյդերը կարող է իր կարիերան շարունակել Անգլիայում
Թուրքական «Գալաթասարայ» ակումբի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը իր կարիերան կարող է շարունակել Անգլիայում: Այդ մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:
Նրան հավակնում են «Չելսի»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Հոլանդացին պատրաստ է դիտարկել անգլիական ակումբների առաջարկը, քանի որ վերջին շրջանում «Գալաթասարայ»-ում դժգոհ է իր կարգավիճակից, քանի որ քիչ խաղաժամանակ է ստանում: Թուրքաիայի առաջնության վերջին տուրի խաղում ֆուտբոլիստը մնացել էր պահեստայինների թվում: