211652_close_icon
views-count1181 դիտում article-date 14:47 16-09-2014

Բալահովիտ գյուղում հայտնաբերված հետախուզվողին որոնում էին 7 տարի

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն օրերս Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Սմբատ Գ.-ին, որը 2007 թ. մարտի 10-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի մեղադրանքով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ): Խափանման միջոցը` կալանք: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր