946 դիտում
12:44 16-09-2014
ՀՀ ԿԳՆ-ը առաջարկում է Երևանի ավագ դպրոցներից մեկի հիմքի վրա ստեղծել գերմանական գիմնազիա
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթութան և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-գերմանական համագործակցության հեռանկարները հանրակրթության բնագավառում, ինչպես նաև երկու նախարարությունների միջև ստորագրված համաձայնագրի իրականացման ընթացքը:Հայկական կողմը շահագրգռվածություն է հայտնել Հայաստանում գերմաներեն լեզվի խորացված ուսուցմանն ուղղված ծրագրերի ընդլայնմանը:
Կարևորվել են աշակերտների և ուսուցիչների փոխանակման ծրագրերը, որոնք գործում են արդեն երկու տարի: Առաջարկվել է Երևանում գործող ավագ դպրոցներից մեկի հիմքի վրա ստեղծել գերմանական գիմնազիա՝ գերմաներեն լեզվի խորացված ուսուցմամբ և գերմանագիտական առարկաների դասավանդմամբ: Նախարար Արմեն Աշոտյանը գերմանական պատվիրակությանը հրավիրել է Երևան՝ հոկտեմբերին մասնակցելու Երևանում կայանալիք «Շախմատը դպրոցում» միջազգային համաժողովին, որը կազակերպում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Շախմատի միջազգային ֆեդերացիան: Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը:
Նմանատիպ նյութեր
1167 դիտում
13:32 15-09-2014
Թուրքիան ծրագրում է Patriot զենիթահրթիռային համալիրների հիմքի վրա ստեղծել սեփական ԶՀՀ-ները
16507 դիտում
12:39 15-01-2018
Ռուսաստանյան դպրոցներից մեկի վրա հարձակում է կատարվել. դանակահարվել է 11 երեխա և 1 ուսուցչուհի
Այս բաժնից
1375 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
790 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին