Մեքսիկայում 2 երկրաշարժ է գրանցվել
Մեքսիկայի հյուսիս֊արևմուտքում՝ Հարավային Կալիֆորնիա թերակղզում 5․2 և 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկարշարժներ են տեղի ունեցել։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը։
Ըստ մեքսիկական իշխանությունների տվյալների, երկրաշարժների հետևանքով տուժածներ և ավերածություններ չեն գրանցվել։
Ըստ երկրի Ազգային սեյսմոլոգիական ծառայության հաղորդման, էպիկենտրոնները գտնվել են Սան Ֆելիպեի մոտակայքում, հիպոկենտրոնները՝ 124 և 117 կմ խորության են եղել։