Մեքսիկայում երկրաշարժ է գրանցվել
Մեքսիկայում 5,8 մագնտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական֊միջերկրածովային սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է 1,5 մլն բնակչություն ունեցող Պուեբլա դե Սարագոսա քաղաքից 293 կմ դեպի հարավ, հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել։