1287 դիտում
19:56 15-09-2014
Եվրոպայում հնարավոր է նոր պետություն հայտնվի. տեսանյութ
Շոտլանդիայի անկախության հանրաքվեին հաշված օրեր են մնացել, կրքերն ավելի են թեժանում, կողմերը ջանք չեն թափում` ապացուցելու իրենց ճշմարտությունն ու ավելացնելու համախոհների թիվը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեմերոնը որոշել է երկրորդ անգամ այցելել Էդինբուրգ, որպեսզի շոտլանդացիներին կոչ անի մնալ Միացյալ Թագավորության կազմում: Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմունդն այդ քայլը որակել է բրիտանական իշխանության խուճապ:
Շոտլանդացիներին վրդովվեցրել է Էլիզաբեթ երկրորդի ելույթը, որտեղ նա խորհուրդ է տվել քվեարկելուց առաջ լավ մտածել ապագայի մասին: Որոշ շոտլանդացիներ թագուհու խոսքերը մեկնաբանել են որպես Մեծ Բրիտանիայի միասնականության կողմնակիցների աջակցություն: Մինչդեռ Էլիզաբեթ երկրորդը հայտարարել էր, որ չի մեկնաբանելու Շոտլանդիայի անկախության հանրաքվեն: Բուքինհեմյան պալատը շտապել է արձագանքել քննադատությանը` բացատրելով, որ Էլիսաբեթ 2-րդի հայտարարությունը անկողմնակալ է: Շոտլանդացիները անկախության մասին հանրաքվեի լուսաբանման հարցում կողմնակալության մեջ են մեղադրել նաև ԲԻ-ԲԻ-ՍԻ լրատվական գործակալությանը: Գլազգոյում գործակալության գրասենյակի մոտ ցույց է կազմակերպվել, որի մասնակիցները պնդում են, որ BBC-ն իր նյութերում անկախության գաղափարին դեմ է արտահայտվում: BBC-ի ներկայացուցիչը չի ընդունել կորպորացիային ներկայացված մեղադրանքը և վստահեցրել է, որ իրենք հարցի նկատմամբ դրսևորում են անաչառություն և անկեղծություն: Շոտլանդիայի անկախության հանրաքվեն կկայանա սեպտեմբերի 18-ին: BBC-ի տվյալով` վերջին շաբաթներին Շոտլանդիայում անցկացված հասարակական հարցումները ցույց են տալիս, որ անկախության կողմնակիցների և հակառակորդների թիվը գրեթե նույնն է:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33659]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
39080 դիտում
16:24 23-02-2017
Երևանում ռազմագիտության դասատուն ընտանիքի 10 անդամներով հնարավոր է՝ հայտնվի փողոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
3094 դիտում
09:53 07-02-2017
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը հնարավոր է՝ հայտնվի ՀՀԿ համամասնական ցուցակում. «Ժամանակ»
Այս բաժնից
760 դիտում
10:14 07-01-2025
Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
844 դիտում
10:12 07-01-2025
Հզոր երկրաշարժ՝ Տիբեթում. զոհերի թիվը հասել է 53-ի
1336 դիտում
21:52 06-01-2025
Նիկոլա Սարկոզին դատվում է Քադաֆիից անօրինական ֆինանսավորվելու մեղադրանքով