39065 դիտում
16:24 23-02-2017
Երևանում ռազմագիտության դասատուն ընտանիքի 10 անդամներով հնարավոր է՝ հայտնվի փողոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 2 օր է, Էրեբունի վարչական շրջանում բնակվող Գյոջագյոզյանների ընտանիքի անդամները գիշերում են՝ ահը սրտներում. ամեն րոպե սպասում են, որ հնարավոր է՝ տունը փլուզվի։
Ազատամարտիկների 144 տան տանիքը այս տարվա տեղացած ձյան ծանրությունից ամբողջովին վնասվել է։ Անգամ քարե պատն է փլվել, իսկ մնացած պատերն էլ թեքվել և լուրջ վտանգ են ներկայացնում իրենցից։
Նշված սեփական տանը բնակվում են 10 հոգի, այդ թվում՝ թոշակառուներ և անչափահասներ։ Տանտերը՝ Սարգիս Գյոջագյոզյանը, աշխատում է Երևանի Վաղարշ Վաղարշյանի անվան դպրոցում՝ որպես ռազմագիտության դասատու, և ստացած 110.000 դրամ աշխատավարձով նա չի կարող բնության աղետի դեմն առնել. «Մենք հասկանում ենք, որ սա սեփական սեկտոր է, ու Երևանի քաղաքապետարանն ու Էրեբունի վարչական շրջանի պատասխանատուները կարող են չայցելել մեզ, բայց գոնե կունենան հնարավորություն, որպեսզի շինանյութով օգնեն մեզ, որպեսզի կարողանանք գոնե մասամբ տանիքի հարցը լուծենք։ Ամեն պահի հնարավոր է՝ պատերը փլվեն, իսկ այն ապամոնտաժելու համար որ կազմակերպությանը դիմում ենք, մինչև 300.000 դրամ գումար են ուզում։
Խնդրում ենք, որպեսզի Երևանի քաղաքապետարանն ու Էրեբունու թաղապետարանի պատասխանատուները գոնե այս հարցում սատար կանգնեն մեզ»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+