211652_close_icon
views-count1018 դիտում article-date 18:27 15-09-2014

Կապի ծառայության ստորաբաժանումներում ավելանում են կին զինծառայողները

Տոնական համազգեստով ու հպարտ կեցվածքով գեղեցկուհիները զարդարում են զինվորական առաջին շարքերը: Նրանց թիվը բանակում ավելանում է, գնդապետ Ալեքսանյանն էլ անկեղծանում է` ծառայությունը դառնում է հետաքրքիր և բովանդակալից: Նույնիսկ 20 տարվա կին ծառայողներին չեն ցանկանում զորացրել: Ստաժավորների կողքին նաև նորաթուխ կապավորներն են կանգնած: Սպայակազմը պարբերաբար համալրվում է: Հատկապես կանայք ցուցաբերում են բարձր պրոֆեսիոնալիզմ` ուժեղ են և' ֆիզիկապես, և' ոգով: Դրա հետ մեկտեղ չեն կորցնում կանանցի հմայքը: Սկսնակ, թե փորձառու, կապավոր կանայք գիտեն անխափան կապ ապահովելու բոլոր գաղտնիքները թե' խաղաղության և թե' պատերազմի ժամանակ: Գեղեցկուհի կապավորների շարքը եզրափակում է շիկահեր Մարթան: Արտաշատի ուսումնական զորամասը սովորականից մարդաշատ է: Զինվորական տոնացույցով կապի զորքերի տոնն է: Որպես կապավոր նորակոչիկները հենց այստեղ են մասնագիտանում: Հետո իրենց փորձը կիրառում այլ զորամասերում: Տոնական շնորհավորանքներից հետո հետադարձ հայացք` կապի զորքերը ծնվեցին ու զարգացան Արցախյան մարտադաշտում: Անցնելով զարգացման մի քանի փուլ, այսօր արդեն կապի զորքերը մարտունակ են, պատրաստ ցանկացած առաջադրանիքի` ժամանակակից սարքավորումները ստեղծում են բոլոր հնարավորությունները: Տոնական օրը տոնական պարգևներ բարեխիղճ ծառայողներին: Մեկ մյուսի հետևից մեդալներ են ստանում դարձյալ կապավոր գեղեցկուհիները: Անբասիր ծառայության 4-րդ աստիճանի մեդալը ստանում է Լուիզա Գևորգյանը: 20 տարեկանում դարձավ զինվորական: Գեներալը հիացած է` 20 տարի անց նույն հմայքով ԶՈՒ շարքերում է: Ավագ ենթասպան, երկու երեխաների մայրը մասնագիտության հարցում չի ափսոսում: Դարձավ զինվորական, դասավորվեց նաև անձնական կյանքը` ամուսինը ևս կապավոր է: Հպարտությամբ է խոսում երեխաների մասին` հատկապես տղան: Արտաշատից Սևան: Հայաստանի, Արցախի և սփյուռքի երիտասարդներին համախմբել է Միասնության օրը: «Ժայռ» համահայկական մրցույթ փառատոնի հյուրը Պաշտպանության նախարարն էր: Սեյրան Օհանյանը երիտասարդներին հիշեցրել է, որ հայկական օրացույցն ունի երկու յուրահատուկ ամիս` մայիսը, որպես հաղթանակների ամիս, և սեպտեմբերը, որպես Հայաստանի ու Արցախի անկախության ամիս: Եվ այդ հաղթանակներն ու անկախությունները հնարավոր չէին լինի առանց միասնության ու համերաշխության: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33655]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր